Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին 2018-09-18 17:01

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-09-17 12:40

Հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարման ծառայությունների միջև ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր 2018-09-11 14:43
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն  2018-08-31 17:17

   Այսօր Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ընդունել է նախապես ընդունելության համար դիմած քաղաքացիներին, լսել վերջիններիս բարձրաձայնած հարցերն ու խնդիրները:
    
Ընդունելության ընթացքում հնչեցված հարցերն առնչվում էին տարբեր կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին, մասնավորապես՝ պարտապանի գույքի վրա արգելանքի կիրառմանը, բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելուն, ինչպես նաև երեխայի տեսակցությանը:
 
Ընդունելությանը մասնակցում էին նաև տվյալ վարույթն իրականացնող հարկադիր կատարողը և իրավասու ստորաբաժանման ղեկավարը:
 
Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ յուրաքանչյուր կատարողական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ կատարողական գործողություններ՝ ապահովելու տրված կատարողական թերթերի իրականացման սահուն ընթացքը։ Նշված  հարցերին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարեց անհապաղ ընթացք տալ և արդյունքների մասին սեղմ ժամկետում տեղեկացնել դիմումատուներին։
 
Հարկադիր կատարման ծառայությունում սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը յուրաքանչյուր ամսվա վերջին օրն իրականացնելու է քաղաքացիների ընդունելություն, իսկ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողների տեղակալները՝ յուրաքանչյուր ամսվա առաջին երեք ուրբաթ օրերին:




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio