Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Էստոնացի գործընկերներն աշխատանքային այցով եղել են Հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնում  2018-09-19 17:58

Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին 2018-09-18 17:01

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-09-17 12:40
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորական խոսքը Գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ  2018-09-01 11:33

   
    Հարկադիր կատարման ծառայության հարգելի՛
    աշխատակիցներ,

    Գրքի, գիտելիքի և ուսման հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայ ժողովրդի ազգային  մտածողության ամենաուրույն դրսևորումներից են, և գիտելիքի կարևորության գիտակցումն այսօր առկա է յուրաքանչյուր հայ ընտանիքում:
  Նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Սեպտեմբերի 1-ը, հատկապես բացառիկ նշանակություն ունի առաջին դասարան հաճախող մեր երեխաների համար, ովքեր գիտության աշխարհ են ոտք դնում՝ բացահայտելու գիտելիքի անգնահատելի արժեքը:
   
Կիրթ, գրագետ, բանիմաց քաղաքացին մեր երկրի զարգացման ու շենացման, ազգային անվտանգության ապահովման, մեր պետականության պահպանման ամենակարևոր երաշխավորն է: Միայն սովորելով և ձեռք բերելով գիտելիքների հարուստ պաշար՝ մեր ապագա սերունդների համար հնարավոր կլինի հասնել իրենց բաղձալի նպատակներին ու քայլել ժամանակի հրամայականին համընթաց:

     
Սիրելի՛ գործընկերներ,

  
Շնորհավորում եմ դպրոցի և բուհի շեմ ոտք դնող ձեր երեխաներին՝ մաղթելով լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, հաջող ուսումնական տարի և նորանոր բարձունքների նվաճում:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
Արդարադատության գնդապետ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio