Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է անցկացրել տեսչական և վերլուծական բաժնի անձնակազմի հետ  2018-09-03 13:52

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության տեսչական և վերլուծական բաժնի աշխատակիցների հետ:
    
Հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Տեսչական և վերլուծական բաժնի կողմից ուսումնասիրված կատարողական վարույթների, Ծառայության տարբեր բաժիններում իրականացված տեսչական ստուգումների և կատարված ծառայողական քննությունների արդյունքներին:
    
Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ բաժնի աշխատանքը շատ կարևոր նշանակություն ունի Ծառայության բնականոն գործունեության սահուն ընթացքն ապահովելու տեսանկյունից: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բաժնի գործառույթներից է  նաև քաղաքացիների դիմումներին, գրություններին ու դիմում-բողոքներին պատասխանելը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժնի աշխատակիցներին այսուհետ փոխել գրություններին պատասխանելու ընթացակարգն ու յուրաքանչյուր քաղաքացու դիմումին առավել հանգամանալից, պարզ, միաժամանակ նաև օրենքի սահմաններում սպառիչ պատասխաններ տալ:
    
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Տեսչական և վերլուծական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Բալյանին հանձնարարել է բաժնի գործառույթներն իրականացնելիս ուժեղացնել նաև հսկողությունն իրականացվող ծառայողական քննությունների նկատմամբ՝ միևնույն ժամանակ ապահովելով օբյեկտիվ, հանգամանալից և թիրախային վերլուծություն իրականացվող յուրաքանչյուր տեսչական ստուգման դեպքում: Հակոբ Հակոբյանը նշել է, որ բաժնի գործունեության արդյունավետությունից է կախված նաև կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների հնարավորինս արագ բացահայտումը՝ հետագայում խախտման հնարավոր դեպքերը բացառելու նպատակով:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio