Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Էստոնացի գործընկերներն աշխատանքային այցով եղել են Հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնում  2018-09-19 17:58

Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին 2018-09-18 17:01

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-09-17 12:40
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին  2018-09-10 16:34

    Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 10-ին ընդունեել է Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանին:
 
Ողջունելով հյուրին՝ պետնախարարը կարևորել է հայկական երկու հանրապետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջև ձևավորված սերտ փոխգործակցությունն՝ ընդգծելով դրան միտված աշխատանքների շարունակականության անհրաժեշությունը: Նրա խոսքով՝ ծառայությունը մեծ առաքելություն է իրականացնում իրավական համակարգի ամրապնդման և քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության գործում։ Անդրադառանալով այն փաստին, որ սեպտեմբերի 10-ն Արցախում նշվում է որպես հարկադիր կատարողի օր՝ Գ. Մարտիրոսյանը շնորհավորել է ծառայության բոլոր աշխատակիցներին և մաղթել արդյունավետ աշխատանք։
 
Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանը նշել է, որ այցի նպատակն է ընդլայնել 2011 թ.-ին ստորագրված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակը։ Նրա տեղեկացմամբ՝ այցի ընթացքում կայանալու է երկու գերատեսչությունների պատվիրակությունների ընդլայնված նիստ, որից հետո փոխադարձ կապերի ամրապնդման և համատեղ աշխատանքների համակարգման ու իրականացման նպատակով կողմերի միջև կստորագրվի համագործակցության նոր փաստաթուղթ։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող և հանրային տիրույթում գտնվող որոշ խնդիրներին վերաբերող հարցեր։
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը և ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցը։

Նյութի աղբյուրը՝ Արցախի Հանրապետության կառավարություն
http://gov.nkr.am/hy/official-news/item/2018/09/10/handipum/



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio