Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Մինսկում 2018-11-16 11:57

Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին 2018-11-15 10:30

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ 2018-11-13 10:43
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն Արցախում մասնակցել է Արցախի հարկադիր կատարողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը  2018-09-10 14:04

    Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Պատվիրակությունը մասնակցում է Արցախի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 19-րդ տարեդարձի և հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նշվում է այսօր՝ սեպտեմբերի 10-ին:
 
Հարկադիր կատարման ծառայության այցը Ստեփանակերտ նպատակ է հետապնդում գործընկեր երկու կառույցների միջև ստեղծել շարունակական համագործակցության ընդլայնման անհրաժեշտ նախադրյալներ և նախանշել գործակցության զարգացման հետագա ուղիները:
 
Հարկադիր կատարողի օրվան նվիրված հանիսավոր արարողությանը նախորդել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի հանդիպումը:
 
Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանդիպումն Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հետ:
  Ե
րկու պետությունների համանման կառույցների պատրաստակամությունը՝ համագործակցության ծավալների ընդլայնման ու խորացման առումով ամրագրվելու է նաև համատեղ փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությամբ, որը նախատեսվում է ս/թ սեպտեմբերի 11‑ին Ստեփանակերտում:
 
Առավոտյան տեղի է ունեցել ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու կառույցների հետագա զարգացմանն առնչվող օրենսդրական, իրավակիրառ և այլ հարցեր:
 
Արցախի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 19-րդ տարեդարձի և հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ելույթով է հանդես եկել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը: Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. <<Այսօր ես՝ որպես Հայաստանի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, կառույցի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ մեր պատրաստակամությունը մինչ այժմ կատարված աշխատանքներն է՛լ ավելի խորացնելու, համագործակցության ձևաչափն ու ծավալներն էլ ավելի ընդլայնելու ուղղությամբ: Հայաստանի և Արցախի միասնականությունն ու ուժն այսօր, առավել քան երբևէ, ընդգծված պետք է լինեն մերօրյա մարտահրավերների համատեքստում՝ չշրջանցելով որևէ ոլորտ. սա նաև Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների ընդգծված քաղաքականությունն է: Նոր կառավարության գործունեությանը համահունչ՝ մենք ևս պարտավոր ենք անել հնարավոր ամեն բան՝ մեր պետական համակարգը շենացնելու, քաղաքացու համար առավելագույն թափանցիկ ու  արդյունավետ պետական ծառայություններ մատուցելու նպատակով: Ավելի քան վստահ եմ, որ մեր հետագա լայնածավալ համագործակցությունն էլ ավելի է նպաստելու Արցախի Հանրապետության հարկադիր կատարողների մասնագիտական հմտությունների ու կարողությունների շարունակական բարձրացմանը, Ծառայությունում նոր ու արդյունավետ կառուցակարգերի ներմուծմանը՝ փորձի երկուստեք փոխանակման համատեքստում>>:

















Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

site design updated 12.11.2018

Designed & Developed by WebCenter design studio