Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Էստոնացի գործընկերներն աշխատանքային այցով եղել են Հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնում  2018-09-19 17:58

Հարկադիր կատարման ծառայությունը հյուրընկալել է էստոնացի գործընկերներին 2018-09-18 17:01

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-09-17 12:40
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարման ծառայությունների միջև ստորագրվել է լրացուցիչ համաձայնագիր  2018-09-11 14:43

    Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Արցախում:
 
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայկական երկու հանրապետությունների հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների ղեկավարները ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որով նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ու խորացնել երկու կառույցների միջև համագործակցության ծավալները: Հայաստանի և Արցախի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունները փոխգործակցության հիմք էին դրել դեռևս 2010 թվականի մարտի 26-ին, այնուհետ՝ 2011 թվականի հունիսի 29-ին Ստեփանակերտում ստորագրված «Փոխըմբռնման հուշագրով» և «Փոխադարձ իրավական օգնության մասին» համաձայնագրով: Ստորագրված փաստաթղթերը հիմք են դրել այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև տևական համագործակցությանը:
 
Փաստաթղթի ստորագրման պաշտոնական արարողությունից հետո կողմերը հանդես են եկել հայտարարություններով: Արցախի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Սերգեյ Մամունցը ողջունել է փաստաթղթի ստորագրումը՝ այն համարելով կարևոր խթան հետագա գործակցության ընդլայնման,  փոխադարձ կապերի ամրապնդման ու համատեղ աշխատանքների համակարգման առումով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանն, իր հերթին, ընդգծել է, որ գործընկեր կառույցի հետ համագործակցությունն ավելի առարկայական ու գործնական ուղղություն է ստանալու՝ փոխադարձ աշխատանքային այցերով ու հանդիպումներով:
 
Փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջայց է կատարել նաև Արցախի Հանրապետության հարկադիր կատարման ծառայությունում:
 
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցի ընթացքում եղել է նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասում, հանդիպում ունեցել զորամասի հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանի, զորամասի սպայական կազմի և զինվորների հետ։ Հրամանատարը ներկայացրել է զորամասի անցած ուղին, մարտական պատրաստվածությունը, առօրյան:
 
Հակոբ Հակոբյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Մենք՝ հարկադիր կատարողներս, նույնպես սպաներ ենք, հետևապես, քաջ գիտակցում ենք՝ ինչպիսի պատասխանատվություն, անձնուրացություն, մասնագիտական ու անձնային հատկանիշներ պետք է ունենա ուսադիր կրող յուրաքանչյուր ոք: Մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, տոկունություն, խաղաղություն, անամպ երկինք>>:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio