Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պատվիրակությունը՝ Պալատի նախագահ Մատի Կադակի գլխավորությամբ, այցելել է Հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժին:
Աշխատանքային այցի ընթացքում Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ալեքսանդր Համբարձումյանն էստոնացի գործընկերներին է ներկայացրել բաժնի կառուցվածքը, գործառույթները, պատասխանել է գործընկերների կողմից ներկայացվող հարցերին, որից հետո պատվիրակությունը շրջել է բաժնով:
Էստոնիայի դատական կատարողների և սնանկության գործերով կառավարիչների պալատի պատվիրակությունը փորձի փոխանակման շրջանակում Հայաստանում է լինելու ս/թ սեպտեմբերի 17-20-ը: Այցի նպատակը երկու երկրների գործընկեր կառույցների միջև շարունակական համագործակցության ընդլայնում է:




 |