Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն  2018-09-20 14:56

    Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը շնորհավորել է Ծառայության աշխատակիցներին գալիք տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց խաղաղություն, ներդաշնակություն և նորանոր հաջողություններ: Նա իր շնորհավորական խոսքում, մասնավորապես, նշել է. <<Այս օրը մեծ տոն է ողջ հայության համար, քանի որ մենք ինքներս ենք կերտել մեր վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ ու անկախ պետականություն: Երջանիկ ենք, քանի որ ապրում ենք անկախ երկրում, և մեր սերունդները կրթվում, դաստիարակվում ու մեծանում են անկախության ոգով: Անկախությունը պարզապես ի վերուստ տրված չէ. այն նաև հսկայական պատասխանատվություն է, քանի որ մերօրյա մարտահրավերներում ու գլոբալ զարգացման պայմաններում հրամայական է չկորցնել ազգային դիմագիծը, լինել հավատարիմ ազգային ավանդույթներին ու հայի ոգուն՝ քայլելով նաև ժամանակին համահունչ>>:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար Ծառայության 45 աշխատակիցներ արժանացել են խրախուսանքների և պարգևների:
 
Հակոբ Հակոբյանի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը,  Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը և Արարատի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Գևորգ Խաչատրյանը:














Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio