Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոչիում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին 2018-10-13 11:15

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սոչի 2018-10-10 12:59

Շարային ստուգատես, երդման արարողություն և 2018 թվականի 9 ամիսների գործունեության արդյունքների ամփոփում Հարկադիր կատարման ծառայությունում  2018-10-09 11:46
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորական խոսքն Անկախության տոնի կապակցությամբ  2018-09-20 11:20

   
    Հարկադիր կատարման ծառայության հարգելի՛
    աշխատակիցներ,

 Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 27‑րդ տարեդարձի կապակցությամբ:
  
Այս օրը մեծ տոն է ողջ հայության համար, քանի որ մենք ինքներս ենք կերտել մեր վաղեմի երազանքը՝ ունենալ ազատ ու անկախ պետականություն: Այն մեզ համար հայ ժողովրդի՝ դարերի ընթացքում մաքառումների ու կերտած փառահեղ հաղթանակների ամրագրման խորհրդանիշն է: Անկախության գաղափարն, անշուշտ, անհրաժեշտ է փայփայել, պահպանել, զարգացնել ու փոխանցել սերնդեսերունդ: Մենք երջանիկ ենք, քանի որ ապրում ենք անկախ երկրում, և մեր սերունդները կրթվում, դաստիարակվում ու մեծանում են անկախության ոգով:
  
Անկախությունը պարզապես ի վերուստ տրված չէ, այն նաև հսկայական պատասխանատվություն է, քանի որ մերօրյա մարտահրավերներում ու գլոբալ զարգացման պայմաններում հրամայական է չկորցնել ազգային դիմագիծը, լինել հավատարիմ ազգային ավանդույթներին ու հայի ոգուն՝ քայլելով նաև ժամանակին համահունչ:
  
Խոնարհվում ենք նաև այն բոլոր հերոսամարտիկների հիշատակին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն Հայաստանի Հանրապետության անկախության ու ազատության:

 
Հարգելի՛ գործընկերներ,

  Այսօր՝ մեր ազգի համար այս չափազանց կարևոր տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ խաղաղություն, ներդաշնակություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
Արդարադատության գնդապետ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio