Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոչիում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին  2018-10-13 11:15

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի հրավերով աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է: Պատվիրակությունը մասնակցել է ս/թ հոկտեմբերի 10-13-ն անցկացվող <<Պետական և մասնավոր հարկադիր կատարման համակարգեր. համեմատական վերլուծություն և լավագույն փորձ>> թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառմանը մասնակից էին պատվիրակություններ շուրջ 40 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Չեխիայից, Ռումինիայից, Սերբիայից, Թաիլանդից, Չինաստանից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից և այլն: Այս տարվա միջազգային գիտաժողովը լայն հարթակ է՝ ամբողջ աշխարհում հարկադիր կատարման համակարգերին առնչվող տարատեսակ խնդիրների վերհանման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման համար:
 
Հոկտեմբերի 12-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի մոդելը, Ծառայության ձեռքբերումները 20 տարիների ընթացքում, անդրադարձել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին և հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Գործընկեր երկրների պատվիրակություններն, իրենց հերթին, շնորհավորել են կառույցի ղեկավարին՝ Ծառայության հիմնադրման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ:
 
Աշխատանքային այցի ընթացքում Ծառայության ղեկավարը առանձնազրույցներ է ունեցել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ: Կողմերը քննարկել են փոխգործակցության խորացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները, որոնց շուրջ ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio