Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Աջակցություն ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությանը  2010-07-19 12:45

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ ս/թ հուլիսի 16-17 աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Այցի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունը իր արցախյան գործընկերներին փոխանցեց ծառայության աշխատանքի ավտոմատացման համակարգ՝ սերվերներ, տերմինալային համակարգիչներ, ցանցային սարքավորումներ, ծրագրային փաթեթներ։ Ընդ որում, ծրագրերը մշակվել են ՀՀ ԴԱՀԿ ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման եւ համակարգի ավտոմատացման բաժնի մասնագետների կողմից։ "Համակարգը հնարավորություն կտա ավտոմատացնել փաստաթղթաշրջանառությունը, հաշվետվությունների գեներացման միջոցով ուժեղացնել վերահսկողությունը, ինչն իր հերթին կնպաստի նյութական միջոցների եւ մարդկային ռեսուրսների խնայմանը",- մասնավորեցրեց նշված բաժնի պետ Գագիկ Հարությունյանը։ Բացի այդ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությանը տրամադրվեց կայք էջ, որը գործում է nkr.harkadir.am հասցեով։ Ծառայության կարիքների համար արցախյան կողմին տրամադրվեց մեկ ամենագնաց ավտոմեքենա։

Նյութական աջակցությունը տրամադրվեց ՀՀ եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների միջեւ ս/թ մարտին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ընդգծեց ավտոմատացման համակարգի կարեւորությունը։ "Միշտ չէ, որ նորամուծությունները դրական են ընկալվում։ Հայաստանյան ծառայությունում ոչ բոլորն էին ընկալում ավտոմատացման արդյունավետությունը։ Սակայն կարճ ժամանակ անց, երբ համակարգը սկսեց գործել, դրա առավելությունները դարձան ակնհայտ։ Ես համոզված եմ, որ շուտով դուք չեք պատկերացնի ձեր գործը առանց այս համակարգի։ Ի վերջո, 21-րդ դարում այլ աշխատաձեւ չի կարող լինել",- դիմեց Մ.Պողոսյանը Արցախի հարկադիր կատարողներին։

ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանի խոսքերով, ավտոմատացման համակարգի ներդրումը կնպաստի ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ "Այս տարվա I կիսամյակում վարույթների քանակը կրկնապատկվել է։ Դա լուրջ մարտահրավեր է մեր ծառայության համար։ Ավտոմատացումը մեզ թույլ կտա լուծել այդ խնդիրը",- նշեց Ս.Շահրամանյանը։

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio