Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը ս/թ հոկտեմբերի 21-ին <<Սուր անկյուն>> հաղորդման շրջանակում հրապարակված տեսանյութի վերաբերյալ հայտնում է  2018-10-24 15:29

     Ս/թ հոկտեմբերի 21-ին «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում «Ունեզրկման աճպարարները» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
 
Տեսանյութի՝ Հարկադիր կատարման ծառայությանը վերաբերող հատվածը կառուցված է անհիմն, մեղադրական և իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկությունների ու հայտարարությունների վրա, համաձայն որոնց՝ աճուրդներն իբր տապալվում են, և լոտերը լավ արժեզրկելուց հետո դրանք վաճառվում են յուրայիններին:
  
Հարկադիր կատարման ծառայությունը ևս մեկ անգամ հայտնում է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդները ԲԱՑԱՌԱՊԵՍ իրականացվում են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, և հաղթողը որոշվում է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ: Գնորդը նախապես չի կարող հայտնի լինել:
 
Լրագրողի և հաղորդմանը մասնակից իրավագետի այն պնդումները, թե գույքերը խլվում, արժեզրկվում և իրացվում են, իրավաբանորեն որևէ կերպ չհիմնավորված հայտարարություններ են, որոնք նպատակ են հետապնդում ստվերել Ծառայության կողմից կազմակերպվող աճուրդային գործընթացի թափանցիկությունը:
 
Հարկադիր կատարման ծառայությունը շարունակում է աշխատել բաց, թափանցիկ, պատրաստ է լրագրողական նյութեր պատրաստելիս տրամադրել իր պաշտոնական դիրքորոշումն այս կամ այն թեմայի հետ կապված:
 
Ի վերջո, եթե կա նման փաստ, որը հայտնի է դարձել լրագրողական նյութեր հավաքագրելիս, դա իր մեջ պարունակում է հանցագործության հատկանիշներ, Ծառայությունը շահագրգիռ է, որ դրա մասին տեղեկացվեն իրավապահ մարմինները: Եվ այսուհետ, ցանկացած նման դեպքում խնդրում ենք դիմել իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու նպատակով:
 
Իսկ եթե չկան կոնկրետ փաստեր, հորդորում ենք Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ անհիմն ապատեղեկատվություն տարածելուց:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio