Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-06-17 11:31 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-06-14 14:22 Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջարկում է համագործակցել

2019-06-13 16:07 Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն  2018-10-27 11:25

  Հարկադիր կատարման ծառայությունում ս/թ հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ընդունել է նախապես ընդունելության համար դիմած քաղաքացիներին, լսել վերջիններիս բարձրաձայնած հարցերն ու խնդիրները:
 
Ընդունելության ընթացքում հնչեցված հարցերն առնչվում էին պարտապանի գույքի վրա արգելանքի կիրառմանը հայցի ապահովմանն առնչվող վարույթով, գույքի իրացմանը, ինչպես նաև կատարողական վարույթով գումարի բռնագանձմանը:
 
Քաղաքացիների ընդունելությանը մասնակցել են նաև տվյալ վարույթն իրականացնող հարկադիր կատարողը և իրավասու ստորաբաժանման ղեկավարը:
  
Հակոբ Հակոբյանը նշեց, որ յուրաքանչյուր կատարողական վարույթով ձեռնարկվում են անհրաժեշտ կատարողական գործողություններ՝ ապահովելու տրված կատարողական թերթերի իրականացման սահուն ընթացքը։
  
Հարկադիր կատարման ծառայությունում սահմանված կարգի համաձայն՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրն իրականացնելու է քաղաքացիների ընդունելություն, իսկ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողների տեղակալները՝ յուրաքանչյուր ամսվա առաջին երեք ուրբաթ օրերին:





Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio