Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-03-25 10:56 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-03-23 14:01 Հարկադիր կատարման ծառայությունը միացել է համապետական շաբաթօրյակին

2019-03-21 10:53 Ի պատասխան ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայանի ֆեյսբուքյան գրառման
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպանման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա ամփոփիչ խորհրդակցությունը  2018-11-05 16:14

  Նոյեմբերի 5-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է, որ ս/թ հոկտեմբերին Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է 3 351 361 863 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 26 054 534 ՀՀ դրամ:
   Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 269 131 կատարողական վարույթների, կարճվել և ավարտվել են 213 176 կատարողական վարույթներ:
  
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
 
Քաղաքացիների ու Ծառայության բաժինների միջև օպերատիվ կապ ապահովելու ևցանկացած տեղեկատվական բնույթի հարցի պատասխան արագ ստանալու նպատակով ս/թ նոյեմբերի 7-ից Ծառայությունում գործելու է տեղեկատու 060 570 500 հեռախոսահամարը, որով քաղաքացին միանգամից կարողանալու է կապ հաստատել Ծառայության բոլոր բաժինների հետ: Թեժ գծի հեռախոսահամարն անփոփոխ է՝ 060 570 435, որով քաղաքացիները կարող են բարձրաձայնել իրենց բողոքները:
  
Կառույցի ղեկավարին ներկայացվել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հոկտեմբերին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
 
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ առանձին կատարողական վարույթների ընթացքին վերաբերող:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio