Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել Մինսկում 2018-11-16 11:57

Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին 2018-11-15 10:30

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ 2018-11-13 10:43
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ  2018-11-07 11:35

  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ս/թ նոյեմբերի 6-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Արարատի մարզային բաժին: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը շրջել է նաև Ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի և Վեդու տարածաշրջանների բաժանմունքներում:
 
Արտաշատում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ալեքսանդր Համբարձումյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից կատարված աշխատանքների, գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի մասին: Քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցերը:
 
Հակոբ Հակոբյանն անդրադարձել է մարզային բաժնի խնդիրներին, լսել բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները: Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել աշխատանքային բարձր կարգապահության պահպանմանը՝ նշելով, որ Ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում է հարկադիր կատարողի աշխատանքային պայմաններն էլ ավելի բարելավելու առաջնահերթությունը: Միաժամանակ պահանջել է աշխատակիցներից սրտացավ մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուր քաղաքացու և օպերատիվ արձագանքել դիմում-գրություններին:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ծառայողական պարտապականությունները պաշտաճ կատարելու կապակցությամբ Արարատի մարզային բաժնի հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Արմեն Հովհաննիսյանը նշանակել է նույն բաժնի ավագ հարկադիր կատարողի պաշտոնին:
  
Աշխատանքային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանը հանդիպել է նաև մարզում գործունեություն ծավալող փաստաբաններին և քննարկել կատարողական վարույթներին առնչվող տարաբնույթ հարցեր: 











Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

site design updated 12.11.2018

Designed & Developed by WebCenter design studio