Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մինսկում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին  2018-11-15 10:30

  Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը մասնակցել է Մինսկում ընթացող «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: Միջոցառումը նվիրված է Բելառուսում հարկադիր կատարման մարմինների համակարգի կազմավորման 5-ամյա հոբելյանին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները: Գիտաժողովին մասնակցել են Դատական կատարողների միջազգային միության, Ռուսաստանի, Լիտվայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Չեխիայի, Սերբիայի, Վրաստանի, Մոլդովայի և այլ երկրների հարկադիր կատարման ծառայությունների պատվիրակությունները:
 
Նոյեմբերի 14-ին Հակոբ Հակոբյանը հանդես է եկել ելույթով, որում ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում գործող հարկադիր կատարման համակարգի ընդհանուր զարգացման ուղղությունները, հարկադիր կատարմանն առնչվող օրենսդրական դաշտի կատարելագործումը, անդրադարձել է նաև ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրման առավելություններին:
 
Աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի հանդիպումը Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հետ, որի ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատել են իրավական ոլորտում արդյունավետ համագործակցությունն ամրապնդելու նպատակահարմարությունը՝ փոխադարձ համաձայնության և գործընկերային հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համատեքստում:
 
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Դատական կատարողների միջազգային միության նախագահի, Վրաստանի հարկադիր կատարման ազգային բյուրոյի և Լիտվայի հարկադիր կատարողների պալատի պատվիրակությունների հետ:








Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio