Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արտակ Զեյնալյանը և Հակոբ Հակոբյանը շրջայց են կատարել Հարկադիր կատարման ծառայության Արագածոտնի վերանորոգված մարզային բաժնում  2018-11-23 18:50

   ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հետ շրջայց է կատարել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնում՝ շենքի կապիտալ վերանորոգումից հետո:
 
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մարգարյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գոհարիկ Խաչատրյանը, Սուրեն Մնոյանը, Մանուկ Մարգարյանը, ինչպես նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմը:
 
Արտակ Զեյնալյանը նշել է, որ Ծառայության Արագածոտնի մարզային բաժինն ամբողջությամբ նորոգվել է, ինչը, բնականաբար, նպաստում է, որ բոլոր ծառայությունները քաղաքացիներին մատուցվեն պատշաճ մակարդակով. «Արդար դատաքննության իրավունքը կիմաստազրկվի, եթե դատական ակտերը պատշաճ մակարդակով չկատարվեն, ժամանակին և ամբողջությամբ: Եվ այսպիսի պայմանների ապահովումը հենց կոչված է այդ իրավունքի ապահովմանը»:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն էլ ընդգծել է, որ շենքային և գույքային պայմանների բարելավումն անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար, և այսպիսի պայմաններում աշխատանքը խթան կհանդիսանա ավելի բարձր մակարդակով կատարելու ծառայողական պարտականությունները:
 
Այցի շրջանակում արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաև հանդիպել է նույն շենքում տեղակայված ԱՆ պրոբացիայի ծառայության մարզային բաժնի և ՔԿԱԳ տարածքային մարմնի ղեկավարների հետ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և խնդիրներին:
 
Շրջայցից հետո Հակոբ Հակոբյանը Հարկադիր կատարման ծառայության ղեկավար անձնակազմի և Արագածոտնի մարզային բաժնի աշխատակիցների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին են զեկուցվել բաժնի կողմից կատարված աշխատանքները, այնուհետ աշխատակիցները պատասխանել են իրենց ուղղված հարցերին: Քննարկման ընթացքում վերհանվել են նաև առանձին կատարողական վարույթներին առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ կառույցի ղեկավարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:












Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio