Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը պարզաբանում է 23.11.2018թ. վտարումը  2018-11-24 14:53

  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտնում է, որ հարուցված կատարողական վարույթի շրջանակներում 20.09.2018թ. ք. Երևան, Գ. Նժդեհի փողոցի, 4 շենքի 1 բնակարանի նոր սեփականատերը (գնորդը) դիմում է ներկայացրել Ծառայություն՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող նշված հասցեից նախկին սեփականատերերին վտարելու համար:
 
01.10.2018թ. կայացվել է բնակարանի նախկին սեփականատերերին վտարելու մասին որոշում, որի մասին պարտապանն առձեռն ծանուցվել է, և տեղեկացվել է, որ 7-օրյա ժամկետում պետք է ինքնակամ ազատի վտարման ենթակա բնակարանը:
  Քանի որ պարտապանն ինքնակամ չի ազատել բնակարանը, հարկադիր կատարողի կողմից վտարման օր է նշանակվել 02.11.2018թ.:
 
31.10.2018թ. պարտապանը դիմում է ներկայացրել Ծառայություն՝ վտարումը հետաձգելու խնդրանքով, ինչի հիման վրա հարկադիր կատարողը 01.11.2018թ. որոշում է կայացրել վտարման կատարողական գործողություններն օրենքով սահմանված 2-շաբաթյա ժամկետով հետաձգելու մասին:
 
Պարտապանին տեղեկացվել է նաև, որ վտարման նոր օր է նշանակվել 23.11.2018թ.՝ ժամը 11:00-ն:
 
Նշանակված վտարումից 2 օր առաջ՝ 21.11.2018թ. պարտապանը դիմումով ներկայացրել է թիվ ՎԴ/10082/05/17 վարչական գործի շրջանակներում կայացված՝ վտարման վերաբերյալ 01.11.2018թ. գրության կատարումը կասեցնելու մասին որոշումը: Նույն որոշման 7-րդ կետի համաձայն՝ դատարանը նշել է, որ կասեցման վերոհիշյալ որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալուց 5 օր հետո, այսինքն՝ 26.11.2018թ.:



 
Հաշվի առնելով որ դատարանի կողմից կասեցվել է ոչ թե կատարողական վարույթը՝ հիմք ընդունելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետը, այլ  կասեցվել է միայն  հարկադիր կատարողի կողմից պարտապանին  01.11.2018թ. ուղարկված գրության կատարումը՝ ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ուժի մեջ է մտնում բացառապես ստացվելուց 5 օր հետո, ուստի հարկադիր կատարողը պարտավոր էր իրականացնել վտարման գործողությունները:
 
Պարտապանը տեղեկացվել է, որ իր կողմից 21.11.2018թ. ներկայացրած որոշումը հիմք չէ վտարման գործողությունները կասեցնելու համար, և կրկին զգուշացվել է, որ վտարման գործողությունների օրը մնում է անփոփոխ:
 
23.11.2018թ. վտարման գործողությունների իրականացման ընթացքում պարտապանի կողմից առձեռն ներկայացվել է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված որոշումը հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդության մասին, իսկ ժամը 14:33-ին Ծառայությունն էլեկտրոնային եղանակով ստացել է թիվ ՎԴ/10082/05/18 կատարողական թերթը, որի համաձայն՝ որպես հայցի ապահովում պետք է պարտավորեցնել Հարկադիր կատարման ծառայությանը ձեռնպահ մնալ վտարման գործողություններից մինչև գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ինչն էլ արդեն հիմք է հանդիսացել վտարման գործողությունները կասեցնելու համար:


 
Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է, որ ս/թ նոյեմբերի 23-ին հարկադիր կատարողների գործողությունները Երևանի Գ.Նժդեհի փողոցի 4 շենքի, 1 բնակարան հասցեում եղել են բացառապես օրենքի սահմաններում:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio