Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություն է հրավիրել Ծառայության ղեկավար անձնակազմի մասնակցությամբ 2019-01-09 10:21

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի ամանորյա շնորհավորական խոսքը 2018-12-28 09:39

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է 2018-12-24 11:38
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա խորհրդակցությունը  2018-12-03 14:50

  Դեկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին զեկուցվել է, որ ս/թ նոյեմբերին Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը  կազմել է 2 598 702 556 ՀՀ դրամ, իսկ հայցի ապահովման կատարողական վարույթներով վերականգնվել է 34 453 634 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում հարուցվել և վերսկսվել են 183 517 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 190 465 կատարողական վարույթներ:
 
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
 
Կառույցի ղեկավարին ներկայացվել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով հոկտեմբերին իրացված լոտերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև զեկուցվել է նաև նախորդ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
 
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է հանձնարարականներ՝ կապված տարեվերջյան աշխատանքների ամփոփման հետ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio