Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-06-17 11:31 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-06-14 14:22 Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջարկում է համագործակցել

2019-06-13 16:07 Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի ամանորյա շնորհավորական խոսքը  2018-12-28 09:39

  
  Հարկադիր կատարման ծառայության սիրելի՛
  աշխատակիցներ,

  
Հարգելի՛ գործընկերներ,

  
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան գալիք տոների կապակցությամբ:

 
Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և յուրաքանչյուրս նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Համոզված եմ՝ գալիք տարին ուղեկցվելու է բազում հաջողություններով ու վերելքներով, և մենք արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետության ու հանրության գործունեության բոլոր ասպարեզներում:  Մաղթում եմ, որ 2019 թվականը մեր պետության և ժողովրդի համար լինի խաղաղության, բարօրության, երջանկության և ներդաշնակության տարի:

 
Վստահեցնում եմ, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գալիք տարում շարունակելու է իր որդեգրած քաղաքականության հաջողությամբ իրականացումը՝ լինել բաց, թափանցիկ ու քաղաքացուն հասանելի: Ձեր բոլորի՝ Հարկադիր կատարման ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ են կերտվելու մեր վաղվա հաջողությունները, և ուրեմն, նոր տարին դիմավորենք ուրախ ու վստահ, ապահով ու խաղաղ: Շարունակե՛ք սպային վայել բարձր պատվով կատարել ձեր պատասխանատու առաքելությունը և ծառայել մեր պետությանն ու ժողովրդին, ինչպես դա արել եք մինչ օրս:  

 
Հարգելի՛ գործընկերներ,

 
կրկին շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ մաղթում եմ, որ 2019 թվականը մեզ դարձնի էլ ավելի միասնական, համբերատար, հանդուրժող: Բոլորիդ ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
արդարադատության գնդապետ
Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio