Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-02 14:23 Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին եռամսյանկի գործունեության արդյունքները  2019-04-02 14:23

  Ս/թ ապրիլի 1-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2019 թվականի 1-ին եռամսյակի գործունեության արդյունքները:
  Հրավիրված աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
 
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Լևոն Բալյանը ներկայացրել է զեկույց՝ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
 
2019 թվականի 1-ին եռամսյակում Ծառայության կողմից բռնագանձվել է 7 342 274 541 ՀՀ դրամ, ինչը  գերազանցել է 2018 թվականի ցուցանիշը շուրջ 29,32 %-ով: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 299 258 կատարողական վարույթների, այս ցուցանիշը նվազել է 2018 թվականի ցուցանիշի համեմատ 14,96%-ով : Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 31 765:
 
Միաժամանակ նշված ժամանակահատվածում  ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 33 840 դիմում և գրություն, թեժ գիծ ծառայության կողմից ստացվել է 144 բողոք, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում  սպասարկվել են 17 395 քաղաքացիներ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի և գլխավոր հարկադիր կատարողի տեղակալների կողմից կատարվել է թվով 10 քաղաքացու ընդունելություն:
 
Ծառայության բաժինների պետերը ներկայացրել են առաջին եռամսյակի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները, բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
 
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը պահանջել է Ծառայության բաժինների ղեկավարներից խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում,  աշխատել բարձր պատասխանատվությամբ:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ամփոփելով խորհրդակցությունը Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio