Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Մի շարք խոշոր բռնագանձումներ  2008-09-11 01:33

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը անխտիր շարունակում է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, չտարբերակելով կատարողական վարույթները ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելուն:

ՀՀ կառավարության առընթեր Պետական գույքի կառավարման վարչության հայցով, դատարանի վճռի հիման վրա «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ից բռնագանձվել է 85 միլիոն 486 հազար դրամ: Գումարը փոխանցվել է պետական բյուջե:

Սույն թվականի հուլիս-օգոստոս ամիսներին «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից կատարողական վարույթներով բռնագանձման գործընթացը ակտիվացավ: Ընդհանուր առմամբ ծառայությունում հարուցված էր 169 վարույթ 113 միլիոն դրամի պահանջով, որոնցից միայն 148-ը վերաբերվում էին աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից բռնագանձվել է 15 միլիոն դրամ, որը ուղղվել է 82 աշխատակիցների պարտքերի մարմանը: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է:

Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ից հօգուտ կազմակերպության աշխատակիցների պետք է բռնագանձվեր 30 միլիոն դրամ: Հուլիս-օգոստոս ամիսներին ընկերությունից բռնագանձվել է 10 միլիոն դրամ, որը ուղղվել է 42 աշխատակիցների աշխատավարձերի գծով պարտքերի մարմանը: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է:

ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ եւ Դավիթաշեն բաժնի կողմից «Գառնի Լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ից բռնագանձվել է 9 միլիոն 623 հազար դրամ: Գումարն ուղղվել է ընկերության 65 աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերի մարմանը:

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio