Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Քննարկեցին համագործակցության նոր հնարավորություններ  2010-11-03 16:55

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվիրակությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ ս/թ նոյեմբերի 1-ից 2-ը Մոսկվա քաղաքում մասնակցեց Ռուսաստանում դատական կատարածուների ինստիտուտի հիմնադրման 145-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:

Հայաստանյան պատվիրակությունը Կրեմլի համագումարմների պալատում մասնակցեց դատական կատարածուների ինստիտուտի հիմնադրման 145-ամյակին նվիրված հանդիսավոր համերգին, իսկ այնուհետև այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր ընթրիքին: Ընթրիքին մասնակցում էին ՌԴ դատական կատարածուների Դաշնային ծառայության ինչպես կենտրոնական ապարատի, այնպես էլ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները: Ընթրիքին ներկա էին նաև որոշ ԱՊՀ անդամ երկրների պատվիրակություններ:

Հանդիսավոր ընթրիքի ժամանակ Դատական կատարածուների Դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական կատարածու Ա.Պարֆենչիկովը հանդիսավոր պայմաններում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանին պարգևատրեց "Վաստակի համար" մեդալով։ Միևնույն ժամանակ Դատական կատարածուների դաշնային ծառայության հետ համագործակցության ամրապնդման համար ԴԱՀԿ ծառայության պատվիրակության մյուս անդամները`Գևորգ Ղազարյանը, Արմեն Հարությունյանը և Էդգար Սիմոնյանը պարգևատրվեցին հուշանվերներով և պատվոգրերով։

Նոյեմբերի 2-ին ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը այցելեց ՌԴ դատական կատարածուների Դաշնային ծառայության կենտրոնական գրասենյակ, որտեղ Մ.Պողոսյանը իր ռուսաստանյան գործընկերոջը Դատական կատարածուի օրվա կապակցությամբ հուշանվեր հանձնեց: Դրանից հետո կայացած զրույցի ընթացքում երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու ծառայությունների միջև ստեղծված սերտ ու կառուցողական համագործակցությունը, իրավական հիմքեր ստեղծելու այլ երկրների համապատասխան ծառայությունների հետ արդյունավետ համագործակցության կառուցման համար: Փորձի փոխանակման հարցերի հետ մեկտեղ քննարկվեցին հետագա հնարավոր միջոցառումների ծրագրեր:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio