Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում շարունակվում են հայ և ռուս գործընկերների աշխատանքային քննարկումները  2019-06-04 15:22

  Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական  պրիստավնրի դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակությունը հայ գործընկերների հետ շարունակում են հարկադիր կատարման ոլորտին վերաբերող հարցերի շուրջ աշխատանքային քննարկումները:
 
Օրվա քննարկումների առանցքային թեման երկու պետություններում ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման առանձնահատկություններն են: Գործընկերներին ներկայացվել են Ծառայությունում հարուցված ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների իրականացման առանձնահատկությունները՝ հայցի ապահովում, պարտավորեցում, վտարում և այլն:
  
Ռուս գործընկերների համար առանձնակի հետաքրքրություն են ներկայացրել ոչ գույքային բնույթի վեճերից ընտանեկան իրավահարաբերությունների հետ կապված կատարողական վարույթները, քանի որ առնչվում են երեխաների իրավունքներին:
 
Աշխատանքային քննարկումներից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանի ուղեկցությամբ ռուս գործընկերներն այցելել են նաև Ծառայության վարչական շենքի հարևանությամբ գտնվող երեխաների տեսակցությունների սենյակ՝ «Հեքիաթային տնակ»:
   Աշխատանքային քնարկումները կշարունակվեն նաև վաղը:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio