Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել է հայ և ռուս գործընկերների եռօրյա համատեղ աշխատանքը  2019-06-05 14:57

  Հարկադիր կատարման ծառայությունում այսօր շարունակվել են եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ դատական  պրիստավների դաշնային ծառայության տնօրեն – ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի գլխավորած պատվիրակության հետ հայ գործընկերների աշխատանքային քննարկումները:
  
Այսօր կայացած երկկողմ հանդիպման արդյունքում հայ և ռուս գործընկերները պայմանավորվել են մոտ ապագայում քայլեր ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունում պարտապանի գույքի իրացման գործող մեխանիզմները, մասնավորապես՝ Հարկադիր կատարման ծառայությունում ներդրված հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և իրականացման գործընթացը Ռուսաստանում ներդնելու վերաբերյալ:
 
Բարձր գնահատելով երկու համանման ծառայությունների երկարատև համագործակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանն անդրադարձել է գործընկեր կառույցի արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այլև արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռքբերվել նաև կողմերին հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում առավել ընդլայնված ձևաչափով հանդիպում-քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ:
  
Ռուս գործընկերները Ծառայության ղեկավարին հրավիրել են մասնակցելու առաջիկայում Մոսկվայում կայանալիք միջազգային գիտագործնական համաժողովին, որտեղ Երևանում արձանագրված արդյունքների շուրջ կողմերն առավել առարկայական պայմանավորվածություններ ձեռք կբերեն:
 
Աշխատանքային քննարկումներից հետո ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի ուղեկցությամբ ռուս գործընկերներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մեկ րոպե լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:








Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio