Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-06-17 11:31 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-06-14 14:22 Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և առաջարկում է համագործակցել

2019-06-13 16:07 Հարկադիր կատարողները բաց դաս-քննարկումներ են անցկացրել հարկադիր կատարողի համաշխարհային օրվա առիթով
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա խորհրդակցությունը  2019-06-10 14:40

  Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Ըստ սահմանված օրակարգի՝ ներկայացվել են հաշվետու զեկույցներ մայիս ամսին կատարված աշխատանքների, տրված հանձնարարականների, ինչպես նաև բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
  
Զեկուցվել է, որ հաշվետու ամսին գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով վերականգնվել է 2 368 440 644  ՀՀ դրամ: Հարուցվել և վերսկսվել են 103 798 կատարողական վարույթներ, կարճվել և ավարտվել են 98 324 կատարողական վարույթներ:
 
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
  
Աշխատանքային քննարկման ժամանակ զեկուցվել է նաև, որ Ծառայությունում շուտով ներդրվելու է պիլոտային ծրագիր՝ կատարողական վարույթների շրջանակներում արգելադրված հաշվեհամարներում առկա դրամական միջոցների ավտոմատ բռնագանձման իրականացման ուղղությամբ, որը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել կատարողական վարույթների իրականացման արդյունավետությունը:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ամփոփելով խորհրդակցությունը, Ծառայության ղեկավար անձնակազմին տվել է հանձնարարականներ՝ կապված առաջիկա աշխատանքների իրականացման հետ:








Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio