Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Աշխատավարձի բռնագանձում խոշոր կազմակերպություններից  2010-11-25 13:59

2009-2010 թթ. ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Շենգավիթ բաժնում "ՀայԷլեկտրամեքենա" ԲԲԸ-ից բռնագանձման պահանջով հարուցվել է 475 կատարողական վարույթ: Դրանք հիմնականում աշխատավարձի բռնագանձման պահանջներ են:

Մասնավորապես, 2009 թվականին հարուցվել է թվով 347 կատարողական վարույթ 95 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել և բռնագանձվել է 66,7 միլիոն դրամը: 2010 թվականին հարուցվել է թվով 131 կատարողական վարույթ 25 միլիոն դրամ բռնագանձման ենթակա գումարով, որից վերականգնվել և բռնագանձվել է 18,8 միլիոն դրամը: Ներկա դրությամբ "ՀայԷլեկտրամեքենա" ԲԲԸ-ի վերաբերյալ հարուցված են թվով 3 կատարողական վարույթ իրավաբանական անձանց օգտին 93,9 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով և թվով 217 կատարողական վարույթ` ֆիզիկական անձանց օգտին 61,6 միլիոն դրամ գումարի բռնագանձման պահանջով: Հարկադիր էլեկտրոնային աճուրդում (harkadir.ajurd.am) գտնվում է 93,9 միլիոն դրամի չափով շարժական գույք:

Աշխատավարձի խոշոր բռնագանձումներ իրականացվել են ևս մեկ ձեռնարկությունում` "Նաիրիտ-2" ՓԲ ընկերությունում: Մասնավորապես, 2009-2010 թթ. "Նաիրիտ-2"-ից աշխատավարձի բռնագանձման պահանջով հարուցվել է 35 կատարողական վարույթ, որոնցից 31-ով բռնագանձվել և պահանջատերերին է փոխանցվել 41,5 միլիոն դրամ: 4 կատարողական վարույթ ավարտվել է պահանջատերերի դիմումի համաձայն:        

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio