Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-09-20 18:45 Անկախության տոնի առթիվ Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

2019-09-12 16:47 Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

2019-09-10 11:05 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ  2019-06-26 10:44

  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը ս/թ հունիսի 25-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժին:
 
Հերթական մարզային այցելության ընթացքում բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:
 
Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սևակ Սիմոնյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաև բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:
 
Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումներն ու առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:
 
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների շրջանակներում ի հայտ եկող հարցեր, ինչպես նաև բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները:
 
Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով 2 քաղաքացու ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը և հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող հարցեր:
 
Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:











Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio