Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Դատական ծառայողների միջազգային միության նիստ Փարիզում  2010-11-26 15:50

Ս.թ. նոյեմբերի 25-ից 26-ը ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը` ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, Դատական ծառայողների միջազգային միության հրավերով մասնակցում էր Ֆրանսիայի Փարիզ քաղաքում անցկացվող Դատական ծառայողների միջազգային միության մշտական խորհրդի լիագումար նիստին:

Մ.Պողոսյանը ընդհանուր դրույթներով խորհրդին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրական մեխանիզմները և համակարգը: ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողն իր խոսքում անդրադարձավ Հայաստանում հարկադիր կատարման մասին օրենսդրության ձևավորման հիմքերին և դրա զարգացման նախադրյալներին, մատնանշեց ծառայության ներկայիս տեղը և դերը ՀՀ իրավապահպան մարմինների համակարգում: Մ.Պողոսյանը առավել հանգամանալից խորհրդի նիստի մասնակիցներին ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության կազմակերպման և գործունեության սկզբունքները:

Նիստի ելույթ ունեցող բոլոր մասնակիցները հատկապես կարևորում էին միջազգային համագործակցության զարգացման և ամրապնդմանն ուղղված միջոցառումների կազմակերպման և անցկացման անհրաժեշտությունը:

ԴԱՀԿ ծառայության պատվիրակության անդամները փորձի փոխանակման առումով հանդիպումներ ունեցան ինչպես Դատական ծառայողների միջազգային միության ղեկավարության, այնպես էլ առանձին անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում կատարողական գործողությունների արդյունավետության բարձրացման և դրան զուգահեռ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքների ամրապնդմանն ուղղված  միջազգային չափորոշիչներին առնչվող հարցեր:

Նիստին ներկա էին ինչպես վերոհիշյալ միության 69 անդամ պետությունների պատվիրակությունները, այնպես էլ այն պետությունների պատվիրակությունները, որոնք մոտ ապագայում դիտորդի կարգավիճակից անցում են կատարելու միության լիարժեք անդամի կարգավիճակի:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio