Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում  2019-08-01 16:07
ՀՀ գլխավոր  հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն աշխատանքային այցով գտնվում է ՄոսկվայումՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հրավերով եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է հարկադիր կատարման ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հոբելյանական 10-րդ միջազգային գիտագործնական համաժողովին:        
"Հարկադիր կատարում. ներկա իրավիճակ և զարգացման վեկտորներ" խորագրի ներքո անցկացվող համաժողովը լայն հարթակ է՝ տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումների, զարգացման հեռանկարների ներկայացման, խնդիրների վերհանման, փոխադարձ հատաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերի քննարկման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև համատեղ միջոցառումների օրակարգ ձևավորելու համար:
Միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցում են պատվիրակություններ ավելի քան 50 երկրներից, այդ թվում՝ Դատական կատարողների միջազգային միությունից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից, Էստոնիայից, Բելառուսից, Բելգիայից, Իսրայելից, Իրանից, Սերբիայից, Թաիլանդից, Մոլդովայից, Նիդեռլանդներից, Աֆրիկա, Ամերիկա մայրցամաքներից և այլն:
Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանն առանձին հանդիպում է ունեցել ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովի հետ:
        Զրուցակիցները կարևորել են երկու երկրների ծառայությունների միջև համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ համատեքստում քննարկել ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայութան միջև ստորագրվելիք համագործակցության հուշագրի դրույթները: Պայմանավորվածությունն է ձեռք բերվել հուշագիրը ստորագրել ս.թ նոյեմբերին կայանալիք Դատական կատարողների միջազգային միության լիագումար նիստի ընթացքում:
Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio