Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
2010 թ. 10 ամիսներին ֆինանսական կազմակերպությունների օգտին բռնագանձումների վերաբերյալ   2010-12-16 11:59

2010 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առևտրական բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման պահանջով հարուցվել է 15,5 հազար կատարողական վարույթ:

Դրանցով բռնագանձման ենթակա ընդանուր գումարի չափը կազմել է 9,5 միլիարդ դրամ: Այդ թվում բանկերի պահանջով հարուցվել է 13,3 հազար վարույթ 8,8 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Փաստացի բռնագանձվել է և բանկերին ուղիղ մարումով փախանցվել է 4 միլիարդ 376 միլիոն դրամ: Գույքի կամ պարտապանի բացակայության, ինչպես նաև գույքի անբավարար լինելու պատճառով ավարտվել է 2206 վարույթ 1,5 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Ընդ որում, 587 ավարտված վարույթ վերաբերվել է "Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ" ՓԲ ընկերության օգտին բռնագանձման պահանջին, իսկ 574-ը` "Ինեկոբանկ" ՓԲԸ-ի օգտին:

"Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ" ՓԲ ընկերության օգտին հարուցվել է ընդանուր "բանկային" վարույթների կեսից ավելին` 6 900 գործ 1,514 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: "Ինեկոբանկ" ՓԲԸ-ի օգտին` 1458 կատարողական վարույթ 419 միլիոն դրամի պահանջով, "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ` 1250 վարույթ 1,5 միլիարդ դրամի պահանջով,"ՎՏԲ Հայաստան բանկ" ՓԲԸ` 828 վարույթ 1,68 միլիարդ դրամի պահանջով: Աշխարհագրական առումով բանկերի պահանջները շատ են Երևանում` 4632 վարույթ 4,6 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Մարզերից առաջատարը Լոռին է` 1965 վարույթ 476 միլիոն դրամի պահանջով:    

Ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին բռնագնձման պահանջով հարուցվել է 2168 վարույթ, որոնցից 915-ը "Արեգակ" ՈՒՎԿ-ն  օգտին, 694-ը` "Ֆինքա" ՈՒՎԿ-ն և 287-ը` "Նորվիկի": Աշխարհագրական առուոմով ՈՒՎԿ-երի պահանջները շատ են Երևանում` 558 վարույէ 302 միլիոն դրամի բռնագանձման պահանջով: Մարզերից առաջատարը Տավուշն է` 324 վարույթ 44,5 միլիոն դրամի:    

Ս/թ նոյեմբերի 30-ի դրությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (ajurd.am) առկա էր 2,4 միլիարդ դրամի գույք, որից 1,95 միլիարդը` անշարժ գույք:

Վերլուծությունը ԴԱՀԿ ապահովող ծառայությանը


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio