Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-09-20 18:45 Անկախության տոնի առթիվ Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

2019-09-12 16:47 Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

2019-09-10 11:05 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2019-09-03 11:06
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 10.05.2019թ. № 342 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 30.08.2019թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է հարուցված կատարողական վարույթներով նախատեսված շինարարական և քանդման ենթակա շինությունների ապամոնտաժման աշխատանքների իրականացման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի համապատասխան նշված աշխատանքներն իրականացնելու տեխնիկական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով շինարարական աշխատանքեր կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում աշխատանքներն իրականացնելու օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, աշխատանքների միավոր գինը: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 04․10․2019թ․, ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 08.10.2019թ․ ժամը 11։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել ծառայություններ մատուցելու պայմանագիր:




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio