Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-09-20 18:45 Անկախության տոնի առթիվ Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

2019-09-12 16:47 Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

2019-09-10 11:05 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2019-09-03 11:14
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.05.2019թ. № 352 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 30.08.2019թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է Երևան քաղաքում անշարժ գույքի /պահեստ, փակ շինություն/ վարձակալության մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով կարող է ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված վտարման բնույթի, ինչպես նաև այլ կատարողական վարույթներով իրականացվող կատարողական գործողությունների կատարման շրջանակում պարտապաններին պատկանող գույքն ի պահ ընդունելու և պահեստավորելու համար Երևան քաղաքում ոչ պակաս քան 500 (հինգ հարյուր) քառակուսի մետր համապատասխան պահեստ /շինություն/, որտեղ հնարավոր կլինի պատշաճ կերպով ապահովել առգրավված գույքերի (կենցաղային իրեր, հագուստ, տեխնիկա, կահույք և այլն) պահպանությունը և պահատվությունը:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, անշարժ գույքն իրեն պատկանելու վերաբերյալ հավաստող փաստաթուղթ (սեփականության վկայական, չափագրված տարածքի հատակագիծ), իր կողմից վերը նշված պայմաններին համապատասխանելու վերաբերյալ հակիրճ տեղեկանք (պահեստի կամ շինության նկարագրություն, լուսանկար), գույքն ի պահ ընդունելու և պատշաճ կերպով պահպանելու վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի 1 (մեկ) քառակուսի մետրի վերաբերյալ գնային առաջարկ: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի "Չբացել մինչև հայտերի բացման օրը":
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 04․10․2019թ․, ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 08․10․2019թ․ ժամը 17։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio