Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-09-20 18:45 Անկախության տոնի առթիվ Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

2019-09-12 16:47 Մրցույթին մասնակցած թեկնածուներից 10-ը համալրել են հարկադիր կատարողների շարքերը

2019-09-10 11:05 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության հարկադիր կատարողներին մասնագիտական օրվա առթիվ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՈՍԿՅԱ ԻՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2019-09-03 11:18
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  ՈՍԿՅԱ ԻՐԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 10.05.2019թ. № 340 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 30.08.2019թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ՝ Ծառայությունում հարուցված կատարողական վարույթների իրականացման շրջանակներում ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատման ծառայություններ մատուցելու համար:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով ունի նշված ծառայությունները մատուցելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, սահմանված կարգով տրված` ոսկյա իրերի շուկայական արժեքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք և գնային առաջարկ: Հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի "Չբացել մինչև հայտերի բացման օրը":
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 04․10․2019թ․, ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 08․10․2019թ․ ժամը 16։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով ոսկյա իրերի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio