Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-12-12 08:15 ՀԿԱԾ-ում ներկայացվել են 2019 թ․ ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները

2019-12-10 16:25 Ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում

2019-12-05 16:10 Սեմինար-քննարկում՝ «Աղետների դիմակայության օր» խորագրի ներքո
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Անկախության տոնի առթիվ Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են  2019-09-20 18:45
Անկախության  տոնի առթիվ  Դավիթ Բեգինյանի հրամաններով մի շարք աշխատակիցներ պարգևատրվել ենՀայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ, սեպտեմբերի 20-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթել խաղաղություն, առողջություն, արգասաբեր գործունեություն, կամք և վճռականություն՝ Ծառայության պատասխանատու գործը հավուր պատշաճի կատարելու համար։
Ծառայության կենտրոնական մարմնի և մարզային ստորաբաժանումների 19 աշխատակիցներ երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:
Շնորհավորելով նորանշանակ աշխատակիցներին` Դավիթ Բեգինյանը հույս է հայտնել, որ կարճ ժամանակահատվածում նրանք կինտեգրվեն ծառայության աշխատանքներին և արժանվույնս կծառայեն մեր պետությանն ու ժողովրդին:
"Գիտեք՝ հարկադիր կատարողի աշխատանքը դժվար է. հաճախ գործ եք ունենալու մարդու հետ, որը օրենքը և իրականությունը ընկալելու է սուբյեկտիվ տեսանկյունից, ուստի կոչ եմ անում՝ լինել բացատրելի և արդարության տեսանկյունից քաղաքացու համար վստահելի",- ասել է Դավիթ Բեգինյանը:
Հայաստանի Հանրապետության անկախության hռչակման 28-րդ տարեդարձի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի հրամաններով ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են:





Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio