Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-10-07 16:56 Ամենամասյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում

2019-10-01 12:35 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

2019-09-30 14:56 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում թափուր պաշտոններ զբաղեցնելու համար հայտարարվում է մրցույթ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ  2019-10-01 12:35
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆՀայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ արդարադատության նախարարի 29.07.2016թ. № 321-Ա հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 26.09.2019թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է մրցույթ, որն անցկացվելու է ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված կարգով:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գնահատում իրականացնելու իրավունք:
Հայտերը պետք է ներառեն դիմում, անձի պետական գրանցման վկայականի պատճեն, օրենքով սահմանված կարգով տրված` անշարժ գույքի գնահատում կատարելու իրավասությունը հավաստող փաստաթուղթ, իր կողմից նախկինում կատարված գնահատման աշխատանքների մասին տեղեկատվություն, Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գնահատման աշխատանքների օպերատիվ կազմակերպման հնարավորության մասին հակիրճ տեղեկանք, ինչպես նաև մատուցվող ծառայությունների գնի վերաբերյալ առաջարկություն: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի "Չբացել մինչև հայտերի բացման օրը":
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 28․10․2019թ․, ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 01․11․2019թ․ ժամը 15։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի ՀՀ կառավարության 02.03.2006թ. № 417-Ն որոշմամբ սահմանված պայմաններին համապատասխանող մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել Ծառայության Երևանի քաղաքային և մարզային բաժինների կողմից իրականացվող կատարողական վարույթներով անշարժ գույքի գնահատման ծառայությունների մատուցման պայմանագիր:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio