Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ամփոփեց 2010 թվականը  2011-01-31 11:02

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության բաժինների վարույթում 2010 թվականին գտնվել է 99 722 գործ, տարվա ընթացքում ստացվել է 83 310 կատարողական թերթ 2009, թվականի 62 580-ի դիմաց:

Հաշվետու տարում պահանջատերերի օգտին բռնագանձվել է 11 միլիարդ 262 միլիոն դրամ: Համեմատության համար նշենք, որ 2009 թվականին այդ ցուցանիշը կազմել է 5 միլիարդ 560 միլիոն դրամ: 2010 թվականին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից ներկայացվել է 18 393 կատարողական թերթ 12,6 միլիարդ դրամի բռնագանձման պահանջով: Ֆինանսական կազմակերպությունների օգտին բռնագանձվել է 5 միլիարդ 261 միլիոն դրամ: Պետական բյուջեի օգտին բռնագանձվել է 2 միլիարդ 65 միլիոն, իրավաբանական անձանց օգտին` 7 միլիարդ 194 միլիոն, իսկ ֆիզիկական անձանց օգտին` 1 միլիարդ 577 միլիոն դրամ:

Հաշվետու տարում հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով գույքի իրացման ծավալները ավելացել են 83,3 տոկոսով, կազմելով 1 միլիարդ 535 միլիոն դրամ: 2009 թվականի համեմատ 37 տոկոսով ավելացել է նաև աճուրդի մասնակիցների թիվը: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդում (www.ajurd.am) ներկայացված է եղել 1 միլիարդ 909 միլիոն դրամի գույք:

2010 թվականին ԴԱՀԿ ծառայությունում շարունակվել է բարելավվել կադրերի որակական կազմը, նրանց ընտրության, ատեստավորման եւ ուսուցման աշխատանքները: Շարունակվել են աշխատանքները ծառայությունում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման ուղղությամբ: Մասնավորապես, ավարտվել է պարտապանի գույքի և դրամական միջոցների հետախուզման, արգելադրման և բռնագանձման էլեկտրոնային համարգի ներդրման գործընթացը: Ստեղծվել է ծառայության ժամանակակից վէբ-կայք (www.harkadir.am), որը բացի ծառայության գործունեությանը վերաբերվող ամբողջական տեղեկությունից, հնարավորություն է տալիս քաղաքացիներին ուղիղ կապ հաստատել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի հետ: Ծառայության բոլոր տարածքային մարմինները, այդ թվում և հեռավոր ու սահմանամերձ, ապահովվել են փակ և անվտանգ կապուղիներով: Ակտիվացել են արտաքին կապերը Արցախի, ԱՊՀ երկրների և համապատասխան միջազգաին կառույցների հետ:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio