Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-12-12 08:15 ՀԿԱԾ-ում ներկայացվել են 2019 թ․ ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները

2019-12-10 16:25 Ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում

2019-12-05 16:10 Սեմինար-քննարկում՝ «Աղետների դիմակայության օր» խորագրի ներքո
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Դավիթ Բեգինյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում. ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայութան միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր  2019-11-29 14:54
Դավիթ Բեգինյանն աշխատանքային այցով գտնվում է Փարիզում. ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայութան միջև  ստորագրվել է համագործակցության հուշագիրԴատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում։
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է նոյեմբերի 28-29-ը անցկացվող Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին։ Միջազգային միության տարեկան գործունեությունն ամփոփող և 2020 թվականի հիմնական միջոցառումներն ու ժամանակացույցը նախանշող լիագումար նիստին մասնակցում է Միության անդամ 93 երկրի պատվիրակություն:
Ընդլայնված կազմով նիստի ընթացքում ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության և ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագիրը ստորագրել են ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը և ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Դմիտրի Արիստովը։ Փաստաթղթով ամրագրվել են կողմերի միջև իրականացվելիք համատեղ աշխատանքները՝ փոխադարձ այցերի կազմակերպում, հարկադիր կատարման վերաբերյալ օրենսդրությանն ու իրավակիրառ պրակտիկային առնչվող տեղեկատվության և փաստաթղթերի, ինչպես նաև փորձի փոխանակում:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը լիագումար նիստի շրջանակում առանձնազրույց է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հետ: Մարկ Շմիցը շնորհակալություն է հայտնել Դավիթ Բեգինյանին համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և նշել, որ կարևորում է Հայաստանի` որպես Միության լիիրավ անդամի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության զարգացումը: Իր հերթին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և լիագումար նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Դավիթ Բեգինյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները նոր ազդակ են հաղորդում միջազգային կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
        ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը առանձին երկկողմ հանդիպումներ է ունեցել գործընկեր երկրների` Վրաստանի, Լիտվայի, Չեխիայի պատվիրակությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման ուղղություններին ու հնարավորություններին վերաբերող հարցեր:
Ըստ աշխատակարգի՝ նիստի ընթացքում միջազգային գործընկերներին է ներկայացվել հայաստանյան փորձը՝ կատարողական վարույթի կողմերի ծանուցման ընթացակարգերի վերաբերյալ։






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio