Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-12-12 08:15 ՀԿԱԾ-ում ներկայացվել են 2019 թ․ ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները

2019-12-10 16:25 Ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն՝ ՀԿԱԾ-ում

2019-12-05 16:10 Սեմինար-քննարկում՝ «Աղետների դիմակայության օր» խորագրի ներքո
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀԿԱԾ-ում քննարկվել են ընտանիք-հարկադիր կատարող-հոգեբան հարաբերություններին առնչվող հարցեր  2019-12-03 16:00
ՀԿԱԾ-ում քննարկվել են ընտանիք-հարկադիր կատարող-հոգեբան հարաբերություններին առնչվող հարցերՀարկադիր կատարումն ապահովող ծառայությունում դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել աշխատանքային գիտագործնական քննարկում "Հոգեբանական փորձաքննությունը հարկադիր կատարման համատեքստում" խորագրի ներքո. "Երբ նշանակել փորձաքննություն, մասնագիտական պահանջները՝ հոգեբան-հարկադիր կատարող համագործակցության շրջանակում" թեմայով:
Քննարկմանը մասնակցել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ալիմենտի բռնագանձման Երևան քաղաքի և մարզային բաժինների աշխատակիցներն ու "ժեստ" հոգեբանական կենտրոնի մասնագետները: Հարկադիր կատարողները ամուսնալուծությունների վարույթներով, մասնավորապես՝ երեխայի հանձնման, տեսակցությունների կազմակերպման հարցերով համագործակցում են հոգեբան-փորձագետների հետ։ Նպատակն է՝ համատեղ ջանքերով հնարավորինս կարգավորել խնդրահարույց ընտանիքների խաթարված հարաբերությունները։
Ողջունելով քննարկման մասնակիցներին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Արթուր Հակոբյանը կարևորել է խնդրահարույց կատարողական վարույթներով հոգեբանների հետ փոխգործակցութան զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը նաև մարզերում:
"Քննարկման օրակարգում ընդգրկված են ընտանիք-հարկադիր կատարող-հոգեբան հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որի հիմքում ընկած է երեխայի լավագույն շահը, որտեղ հարկադիր կատարողն ու հոգեբանն ունեն իրենց առանձնահատուկ առաքելությունը, վստահ եմ՝ մեր բոլորիս համատեղ աշխատանքը հետագայում ևս ցանկալի արդյունք կտա",- ընդգծել է Արթուր Հակոբյանը:
Քննարկման մասնակիցները հանդես են եկել հոգեբանական փորձաքննությունների նշանակման անհրաժեշտությանը, մեթոդներին և զարգացման հեռանկարներին վերաբերող զեկույցներով։




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio