Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հանցակազմերի հատկանիշներ պարունակող գործերի վերաբերյալ  2011-02-24 12:51

2009-2010 թթ. Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 46 վարույթներով նյութեր է ուղարկել Գլխավոր դատախազություն դրանցում ներգրավված կողմերի գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Այդ գործերից 4-ը վերաբերվում են առանց ապրանքի մատակարարման հաշիվ ապրանքագրերի տրամադրմանը, 2-ը` կեղծ մաքսազերծմանը, 14-ը` կանխամտածված սնանկությանը, 26-ը` այլ բնույթի: Նշված գործերով 24 դեպքում բռնագանձումը պետք է իրականացվեր պետական բյուջեի օգտին: Այդ գործերով բռնագանձման ենթակա ընդանուր գումարը կազմում է 2 միլիարդ 745 միլիոն դրամ: 

Օրինակ` "Զվար" ՍՊ ընկերությունը հարկային պարտավորություններից խուսափելու նպատակով առանց ապրանքի մատակարարման հաշիվ ապրանքագրեր է տրամադրել, ինչի արդյունքում կուտակել է պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ 396 միլիոն դրամի չափով: Նմանօրինակ, կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով նյութեր են ուղարկվել "Էլիտ Պրոֆայլ" ՍՊ ընկերությունից բռնագանձման պահանջով հարուցված կատարողական վարույթից: Ընկերության պետբյուջեի նկատմամբ պարտավորությունը կազմում է 133,4 միլիոն դրամ:

Կանխամտածված սնանկության և պարտատերերի նկատմամբ պարտավորություններից խուսափելու կասկածանքով նյութեր են ուղարկվել "Բարվոք Շին" ՍՊ ընկերության վերաբերյալ: Պետբյուջեի նկատմամբ նրա պարտավորությունը կազմում է 40,5 միլիոն դրամ: Նույնանման չարաշահման կասկածանքով նյութեր են ուղարկվել նաև "Հայպեռլիտ" ՍՊ ընկերության վերաբերյալ, որը պետական բյուջեին պարտք է 18,8 միլիոն դրամ:

Առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումներից խուսափելու կասկածանքով նյութեր են ուղարկվել, վերաբերվող"Ինտերպլաստ-պոլիոն" ՍՊ ընկերությանը: Նրա պետբյուջեի նկատմամբ պարտավորությունը կազմում է 84 միլիոն դրամ:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio