Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-02-20 16:43 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը համալրվել է նոր կադրերով

2020-02-10 15:45 Դավիթ Բեգինյանն ամենամսյա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2020-01-20 17:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ամփոփվել են 2019 թվականի գործունեության արդյունքները
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀԿԱԾ-ում ներկայացվել են 2019 թ․ ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները  2019-12-12 08:15
ՀԿԱԾ-ում ներկայացվել են 2019 թ․ ընթացքում իրականացված միջոցառումների վերաբերյալ հաշվետվություններըՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը դեկտեմբերի 11-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի կողմից 2019 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների հաշվետվությունները:
Ծրագրում ընդգրկված 82 կետերի շրջանակում Ծառայության կենտրոնական մարմնի բաժինների ղեկավարները զեկուցել են կատարված աշխատանքների արդյունքների, հետաձգված կետերի պատճառների մասին։
Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է մարզային կառույցների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների՝ մասնավորապես նորոգման, վերազինման, ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու մասին։
Ներկայացվել են նաև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության նոր համակարգերի ներդրման և կիրառման արդյունքում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ժամկետների կրճատմանն ուղղված աշխատանքները։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարը տվել է համապատասխան հանձնարարականներ, որոնք կներառվեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրում:




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio