Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  2020-03-06 14:11
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.05.2019թ. № 352 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 06.03.2020թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է անշարժ գույքի /անասնագոմ/ վարձակալության մրցույթ:
Մրցույթին մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով կարող է ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում պարտապաններին պատկանող առգրավված շարժական գույքն /թվով 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն/ ի պահ ընդունելու, պահպանելու, տեղափոխելու և կերակրելու համար համապատասխան տարածք /անասնագոմ, նախընտրելի է ՀՀ Լոռու մարզում/, որտեղ հնարավոր կլինի պատշաճ կերպով ապահովել առգրավված շարժական գույքերի պահպանությունը և պահատվությունը:
Հայտերը պետք է ներառեն դիմում, սեփականատիրոջ անձը հավաստող փաստաթղթի պատճենը, անշարժ գույքի պետական գրանցման վկայականի պատճենը, չափագրված տարածքի հատակագիծ, իր կողմից վերը նշված պայմաններին համապատասխանելու վերաբերյալ հակիրճ տեղեկանք (տարածքի կամ շինության նկարագրություն, լուսանկար), գույքն ի պահ ընդունելու և պատշաճ կերպով պահպանումն ու կերակրումն ապահովելու վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի 1 (մեկ) քառակուսի մետրի վերաբերյալ գնային առաջարկ: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի "Չբացել մինչև հայտերի բացման օրը":
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին՝ Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 07.04.2020թ․, ժամը 18:00-ն, դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 10.04.2020թ., ժամը 17։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:
Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio