Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ծառայողական քննություն 2005-2007թթ. վարույթի վերաբերյալ  2011-03-10 18:23

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում  գերատեսչության Երեւանի բաժնի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի հարկադիր կատարողների կողմից  գործողությունների ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրականացված լինելու հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն:

Մասնավորապես` այն նշանակվել է 2005 թվականի հունիսի 23-ին հարուցված 01/04-2955/05 կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողների ձեռնարկված գործողությունների վերաբերյալ: Նշենք, որ տվյալ վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի կողմից "Ալիսա" ՍՊ ընկերությունը դատարանի վճռով ճանաչվել է սնանկ, ինչի մասին հայցադիմումը հարկադիր կատարողի կողմից դատարան է ներկայացվել դեռեւս 2007 թվականի ապրիլին: Հետագայում, դատարանի կողմից ընկերությանը սնանկ ճանաչելու հետեւանքում, կատարողական վարույթը կարճվել է:

Նշենք նաեւ, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը քրեական գործ է հարուցել տվյալ վարույթի շրջանակներում հարկադիր կատարողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio