Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-04-07 09:00 Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի շնորհավորական ուղերձը՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

2020-04-06 04:57 Հայտարարություն՝ Ծառայության փոփոխված հեռախոսահամարների վերաբերյալ

2020-04-02 14:41 Հարգանքի տուրք` ապրիլյան զոհերի հիշատակին
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հայտարարություն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի վերաբերյալ  2020-03-25 19:59
Հայտարարություն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացի վերաբերյալ

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ՝ կասեցվել է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնք ենթադրում են շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ։
Կասեցումը չի վերաբերում Հարկադիր կատարման ծառայության կողմից էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ www.ajurd.am կայքով կազմակերպվող  հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացին։
Հաշվի առնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի հետ հարկադիր կատարողը պարտավոր է համապատասխան ընթացակարգով կնքել առուվաճառքի պայմանագիր, ինչն էլ իր հերթին ենթադրում է անմիջական շփում կատարողական վարույթի մասնակիցների և այլ անձանց հետ, անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել, որ գույքն օրենքով սահմանված կարգով իրացվելուց, լոտի ամբողջ գինը վճարվելուց հետո կատարողական վարույթը կասեցվելու է: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի հաղթող մասնակցի (գնորդի) հետ առուվաճառքի պայմանգիրը կնքումը կիրականացվի արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո՝ օրենքով սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնում ենք, որ արտակարգ դրության ամբողջ ժամանակահատվածում հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով նախավճարը և հաղթելուց հետո լոտի ամբողջ գինը (գնման գինը)  կարող են վճարվել  ԲԱՑԱՌԱՊԵՍ կա՛մ առցանց վճարման համակարգի միջոցով (www.ajurd.am կայքում), կա՛մ Ծառայության դեպոզիտ հաշվին փոխանցելու եղանակով:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդի համար նախատեսված բանկային հաշիվն է՝ 900013288031:


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 


 



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio