Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-07-22 15:44 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի 1-ին կիսամյակի գործունեության և իրականացրած առանցքային միջոցառումների մասին

2019-07-22 12:17 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-07-18 14:28 Հակոբ Հակոբյանը հանդիպում-քննարկում է անցկացրել Տավուշի մարզային բաժնի հարկադիր կատարողների հետ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթ   2011-04-12 12:50
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում ս/թ ապրիլի 11-ին և 12-ին անցկացվեց հարկադիր կատարողի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ: Մրցույթին նախորդել էր հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի մասին մամուլում սահմանված կարգով տրված հաղորդումը, որին արձագանքել էին 26 թեկնածուներ: Մրցութային հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրել էր թեկնածուներին <<ԴԱՀԿ ապահովող ծառայության մասին>> ՀՀ օրենքով ներկայացվող պահանջները (բարձրագույն կրթություն, պարտադիր զինվորական ծառայություն, հայերենին տիրապետում, առողջական վիճակի մասին տեղեկություններ և այլն): Մրցույթն անցկացվեց երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվեց մասնակիցների համար կոդերի կիրառմամբ՝ գաղտնիությունն ապահովելու նպատակով: Թեստավորման հարցերով ստուգվեց մասնակիցների գիտելիքները Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, հարկադիր կատարման ծառայության մասին օրենսդրության, հարկադիր կատարողի գործառույթները սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության վերաբերյալ՝ որոնք մեկ ամիս առաջ տրամադրվել էին մասնակիցներին: Մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցեցին թեստավորման առաջադրանքների առնվազն իննսուն տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները: Մրցույթային հանձնաժողովը հարցազրույցի միջոցով ստուգեց յուրաքանչյուրի գործնական կարողությունները և հաշվի առնելով հարկադիր կատարման ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգի ավտոմատացման բաժնի կարծիքը՝ նրանց համակարգչային գիտելիքների իմացության մասին, անհատական քվեարկությամբ որոշեց հաղթողներին: Մրցույթի կազմակերպման և անցկացման վերաբերյալ մասնակիցների կողմից բողոքներ չստացվեցին: Մրցութային հանձնաժողովը հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր եզրակացությունը ներկայացրեց գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանին՝ նշանակումներ կատարելու համար: ԴԱՀԿ ծառայություն

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio