Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն անշարժ գույքի վարձակալության մրցույթ հայտարարելու մասին  2020-05-20 11:14
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն անշարժ գույքի վարձակալության մրցույթ հայտարարելու մասին

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի 15.05.2020թ. № 379 հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի 19.05.2020թ. որոշմամբ:

Պատվիրատու Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն) հայտարարում է Երևան քաղաքում կամ հարակից մարզերում՝ Ծառայության վարչական շենքից մինչև 25 կմ հեռավորության վրա անշարժ գույքի (առգրավված տրանսպորտային միջոցների, շինարարական տեխնիկայի և գյուղտեխնիկայի կայանատեղի, ինչպես նաև կենցաղային և այլ գույքի պահատվության համար) վարձակալության  մրցույթ:

Մրցույթին  մասնակցելու հայտ կարող է ներկայացնել ցանկացած անձ, ով կարող է ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով իրականացվող կատարողական գործողությունների կատարման շրջանակում պարտապաններին պատկանող առգրավված տրանսպորտային միջոցները,  շինարարական տեխնիկան և գյուղտեխնիկան ի պահ ընդունելու համար Երևան քաղաքում կամ հարակից մարզերում՝ Ծառայության վարչական շենքից (ք. Երևան, Հալաբյան 41ա) մինչև 25 կմ հեռավորության վրա, առնվազն 300 միավորի կայանման համար անհրաժեշտ տարածք, որտեղ հնարավոր կլինի պատշաճ կերպով ապահովել առգրավված տրանսպորտային միջոցների, շինարարական տեխնիկայի և գյուղտեխնիկայի պահպանությունը և պահատվությունը, ինչպես նաև կենցաղային և այլ գույքի պահատվության համար փակ տարածք՝ առնվազն 500 քմ։

Տարածքին ներկայացվող պահանջներն են. Այն պետք է լինի պարսպապատ,  ասֆալտապատ կամ համարժեք այլ ծածկույթով, բավարար լուսավորությամբ, ամբողջ տարածքը տեսահսկող սարքերի առկայությամբ, 24-ժամյա հսկողությամբ: Առգրավված տրանսպորտային միջոցների առնվազն 60-70%-ը պետք է կայանվեն ծածկի տակ կամ փակ տարածքում, ինչպես նաև պետք են առանձնացված փակ շինություններ՝ առնվազն 20 տրանսպորտային միջոցների կայանման, կենցաղային և այլ գույքի պահատվության համար: Տարածքը պետք է նաև ունենա պահակակետ,  հակահրդեհային պաշտպանության միջոցներ և ապահովված լինի ջրով:

Նախընտրելի է, որ առկա լինեն մարտկոցների լիցքավորման և անվադողերի վուլկանացման սարքեր, ավտոքարշակ:

Հայտերը պետք է ներառեն դիմում, սեփականատիրոջ անձը հավաստող փաստաթղթի պատճեն, անշարժ գույքի պետական գրանցման վկայականի պատճեն, չափագրված տարածքի հատակագիծ, իր կողմից վերը նշված պայմաններին համապատասխանելու վերաբերյալ հակիրճ տեղեկանք (տարածքի կամ շինության նկարագրություն, լուսանկար), գույքն ի պահ ընդունելու և պատշաճ կերպով պահպանումն ապահովելու վերաբերյալ հայտարարություն, ինչպես նաև վարձակալությամբ տրամադրվող անշարժ գույքի 1 (մեկ) քառակուսի մետրի վերաբերյալ գնային առաջարկ: Մրցույթի հայտը ներկայացվում է անձի կողմից` սոսնձված և ստորագրված փակ ծրարով, որի դիմերեսին պետք է գրված լինի «Չբացել մինչև հայտերի բացման օրը»:

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Մրցութային հանձնաժողովին Ծառայության Ընդհանուր բաժնի միջոցով՝ ք.Երևան, Հալաբյան 41ա հասցեով, մինչև 19.06.2020թ՝ ժամը 18:00-ն: Դրանք պետք է կազմված լինեն հայերեն: Հայտերը կբացվեն 23.06.2020թ.` ժամը 17։00-ին: Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի հայտերի բացման, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերին:

Մրցույթի հաղթող կճանաչվի մրցույթի պայմաններին բավարարող և նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակիցը:

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի մեկ տարի ժամկետով կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր:

 ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio