Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-06-26 16:23 Տ Ե Ղ Ե Կ Ա Ց ՈՒ Մ

2020-06-23 10:38 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթի վերաբերյալ

2020-06-18 16:44 Մամուլի հաղորդագրություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Վեբինար՝ նվիրված Դատական կատարողի 13-րդ համաշխարհային օրվան  2020-06-11 10:26
Վեբինար՝ նվիրված Դատական կատարողի 13-րդ համաշխարհային օրվան

1952 թվականին ձևավորված Դատական կատարողների միջազգային միությունը (ԴԿՄՄ), որին այսօր անդամակցում է 80-ից ավելի պետություն, Դատական կատարողի համաշխարհային օրը նշում է դեռևս 2007 թվականից: Հայաստանի Հանրապետությունը Միության լիիրավ անդամ է դարձել 2015 թվականից:

Այս տարի՝ հունիսի 11-ին, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Դատական կատարողի 13-րդ համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը Միության կողմից կազմակերպվել էր առցանց՝ «Դատական կատարողը ձեր կողքին է՝ լուծելու Covid-19-ի ճգնաժամը» թեմայով վեբինար ձևաչափով, որին մասնակցում էր 25 երկրի ավելի քան 220 ներկայացուցիչ:

Վեբինարի նպատակն էր քննարկել համավարակի հետևանքով հարկադիր կատարողների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ Միության մշակած հայեցակարգերը, Covid-19-ի պայմաններում դատական ակտերի կատարման միջոցները, դրանց չկատարման հետևանքով առաջացող խնդիրները։

Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիտցն իր խոսքում նկատել է, որ նախադեպը չունեցող խնդրահարույց այս իրավիճակում դատական կատարողի մասնագիտությունը ցուցաբերում է հարմարվողականություն համարժեք պատասխաններ գտնելու համար։ 

Այս համատեքստում վեբինարի զեկուցողներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից էլեկտրոնային և հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի առանձնահատկություններին:

Տոնի կապակցությամբ Սերգեյ Մեղրյանի գլխավորությամբ անցկացվել է նաև հատուկ խորհրդակցություն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար անձնակազմի առանձին ներկայացուցիչների մասնակցությամբ։ Շնորհավորելով գործընկերներին օրվա առթիվ՝ Սերգեյ Մեղրյանը, նշել է, որ Դատական կատարողների միջազգային միությունը պատրաստակամ է օժանդակել Ծառայությանը՝ հաղթահարելու առաջադրված մարտահրավերները, և առաջիկայում բարեփոխումների որդեգրած քաղաքականությունն իրագործելու ճանապարհին նախատեսվում է Միության հետ զարգացնել առավել սերտ համագործակցություն:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համավարակի պայմաններում կատարողական գործողությունների իրականացման հնարավորությունները, ինչպես նաև Գլխավոր հարկադիր կատարողի կողմից  տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ համավարակի պայմաններում հարկադիր կատարողի բնականոն և անվնաս աշխատանքի կազմակերպումն ապահովելու համար։











Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio