Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Զվենիգորոդ քաղաքում դատական պրիստավների դաշնային ծառայության 5-րդ պարգևատրման արարողությունը:  2011-04-12 13:00
Սույն թվականի ապրիլի 8-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվիրակությունըª ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանի գլխավորությամբ, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Ա.Պարֆենչիկովի հրավերով Ռուսաստանի Դաշնության Զվենիգորոդ քաղաքում ներկա գտնվեց համալիր մենամարտերի գծով դատական պրիստավների դաշնային ծառայության 5-րդ մրցաշարի եզրափակիչ փուլին և պարգևատրման արարողությանը: Այս մրցումներին մասնակցում էին ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տարածքային մարմինների 482 ներկայացուցիչներ, որոնց թվում կային ինչպես սպորտի վարպետներ, այնպես էլ միջազգային կարգի սպորտի վարպետներ: Եզրափակիչ մենամարտերի սկզբում մրցաշարի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Ա.Պարֆենչիկովը շնորհակալություն հայտնեց ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանին մրցաշարին որպես պատվավոր հյուր մասնակցելու հրավերն ընդունելու համար: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև ՌԴ արդարադատության նախարարի տեղակալը, ՌԴ ՆԳՆ ներքին զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալը անձնակազմի հետ աշխատանքների գծով, ՌԴ Դաշնային խորհրդի տարբեր հանձնաժողովների անդամներ, ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի տեղակալները, ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք: ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Ա.Պարֆենչիկովը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանին հանդիսավոր պայմաններում հանձնեց Եկատերինբուրգ քաղաքում անցկացված ՀԱՊԿ գավաթի համալիր մենամարտերի 8-րդ միջազգային խաղարկությանը ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության թիմի 3-րդ պատվավոր տեղը գրավելու փաստը հավաստող վկայագիր, ինչպես նաև ՙԴինամո՚ ընկերության կենտրոնական խորհրդի պատվոգիր, որով ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարգևատրվում է ՀԱՊԿ և դինամոյական կազմակերպությունների ուժային կառույցների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցների միջև միջազգային հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած զգալի դերի համար: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Մ.Պողոսյանն իր պատասխան խոսքում նախ շնորհավորեց մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս եկած մասնակիցներին, ինչպես նաև կազմակերպիչներին սպորտային տոնախմբությունը բարձր մակարդակով անցկացնելու համար, այնուհետև վստահեցրեց, որ հետագայում ևս միջոցներ կձեռնարկվեն երկու երկրների համապատասխան ծառայությունների միջև առկա գործնական և բարիդրացիական հարաբերությունները խորացնելու և միջազգային կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ: Մրցաշարի ավարտից մի փոքր ավելի ուշ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվիրակության անդամները ռուս գործընկերների հետ առարկայական քննարկումներ ունեցան համագործակցության առումով ինչպես արդեն իսկ նախատեսված, այնպես էլ պլանավորվող հետագա միջոցառումների հնարավոր շրջանակի և դրանց անցկացման ընթացակարգերի ընդհանուր հարցերի առնչությամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Ա.Պարֆենչիկովին հրավիրեց Հայաստան մասնակցելու սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմավորման 13-րդ տարեդարձի կապակցությամբ կայանալիք հանդիսավոր միջոցառումներին, ինչը վերջինիս կողմից սիրով ընդունվեց: ԴԱՀԿ ծառայություն

Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio