Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-06-26 16:23 Տ Ե Ղ Ե Կ Ա Ց ՈՒ Մ

2020-06-23 10:38 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերը ոչնչացնելու համար մրցույթի վերաբերյալ

2020-06-18 16:44 Մամուլի հաղորդագրություն
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված աջակցության գումարների վրա  2020-06-12 18:15
Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված աջակցության գումարների վրա

Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին այսօրվա որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ:

Աջակցություն են համարվելու այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար:

Որոշման համաձայն՝ նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Ծառայությանը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը՝ աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաև այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները։

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ ս․թ․ մարտի 16-ից հետո ֆիզիկական անձանց դրամական աջակցություն տրամադրած անհատներին և կազմակերպություններին համապատասխան տեղեկատվությունը սեղմ ժամկետներում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Հիշեցնենք նաև, որ Կառավարության 23․04․2020 թվականի թիվ 555-Ն որոշման համաձայն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտի 16-ից հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա։













Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio