Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը  2020-07-24 18:20
Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը

Այսօր՝ հուլիսի 24-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել  նորանշանակ 8 հարկադիր կատարողի երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձինք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել  Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը։

Շնորհավորելով  Ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին՝ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն իր խոսքում նշել է․ «Վստահ եմ, որ ստանձնելով հարկադիր կատարողի պարտականությունները, դուք խորապես գիտակցում եք ձեր առջև դրված պատասխանատվությունը՝ օրենքի, պետության և մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում։ Լիահույս եմ, որ անվերապահորեն կհետևեք ձեր տված երդմանը և բարեխղճորեն կիրականացնեք ձեր ծառայությունը»։

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորական իր խոսքում նաև նկատել է, որ բարեփոխումների ճանապարհին նոր կադրերով Ծառայությունը համալրելու գործընթացն անհրաժեշտություն է և  նպատակ ունի բարձրացնելու Ծառայության գործունեության արդյունավետությունը՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ բարեխիղճ աշխատողներն անպայմանորեն նկատվելու են։













Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio